Հայտնի են ամերիկա-իրանյան առճակատման թուլացման նախապայմանները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Թեհրանի հետ, եթե բանակցություններին պատրաստ է Թեհրանը։ CGTN լրատվական գործակալության փոխանցմամբ, Սպիտակ տան ղեկավարը մասնավորապես ասել է․ «Ոչ մեկս էլ չենք ուզում, որ սարսափելի բաներ տեղի ունենան»։ Նա նաեւ ասել է, որ աջակցում է Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեի այցը Իրան։ Նշենք, որ ավելի վաղ Թեհրանի բարձրաստիճան զինվորականության ներկայացուցիչները հայտարարել էին, որ հարկ եղած դեպքում, եթե ԱՄՆ-ն ինչ որ հիմարություն անի, իրենք կոչնչացնեն ամերիկյան սուզանավերը, որոնք գտնվում են Պարսից ծոցում՝ նույնիսկ գաղտնի զենք օգտագործելով։
Կարծիքներ