Կսկսի լազերային զենք արտահանել

Կսկսի լազերային զենք արտահանել

Չինաստանը հայտարարել է, որ սկսում է լազերային շարժական հենակայանով հագեցած զինատեսակ արտահանել։ Այն կոչվում է LW-30։ Այս մասին հայտնում է defenseworld.net-ը։

Նոր հենակայան-զինատեսակը ստեղծվել է Չինական աէրոտիեզերական կորպորացիայի կողմից։ Հենակայանը տեղակայվում է երկու բեռնատարների վրա։ Դրանցից մեկը հագեցած է լազերային հարմարանքով, մյուսը՝ օդային թիրախները հայտնաբերելու հարմարանքներով։ Մասնագետները կարծում են, որ այս զինատեսակը արդյունավետ կարող է կիրառվել դրոնների դեմ պայքարելու համար։