Ո՞վ է փչացնում Գյումրու զարդարանքը

Ո՞վ է փչացնում Գյումրու զարդարանքը
Ո՞վ է փչացնում Գյումրու զարդարանքը
Ո՞վ է փչացնում Գյումրու զարդարանքը

Գյումրու քաղաքապետարանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել քաղաքի կենտրոնական փողոցներից, որտեղ վնասված են, պոկված եւ ջարդված ամանորյա զարդարանքները: Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հետևողական են եւ վերանորոգում են վնասված ամանորյա զարդարանքները, ինչպես նաև հորդորում են գյումրեցիներին՝ լինել առավել հոգատար և պահպանել ու չվնասել այն, ինչ գեղեցկացնում և զարդարում է քաղաքը:

Նշենք, որ գյումրեցիների համար փոքր-ինչ տարօրինակ է, թե ովքեր են այդ վայրագությունների հեղինակները, որոնց քաղաքապետարանը չի փորձում գտնել եւ պատժել: Տարածքներում տեսախցիկներ կան, դրանց օգնությամբ հնարավոր կլինի հայտնաբերել «ավազակներին», այս կարծիքին են շատերը: