Մեծ Բրիտանիայում արտահերթ պառլամենտական ընտրություններ են

Մեծ Բրիտանիայում արտահերթ պառլամենտական ընտրություններ են

Մեծ Բրիտանիայում արտահերթ պառլամենտական ընտրություններ են։ Այն կորոշի նաեւ «Բրեքսիտի» ճակատագիրը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ընտրատեղամասերի մեծ մասը գտնվում են դպրոցներում, ինչի համար այսօր դպրոցները չեն գործում։ Նշենք, որ օրը չի հայտարարվել ոչ-աշխատանքային եւ քվեարկություն բրիտանացիները կատարելու են աշխատանքային գրաֆիկից չշեղվելով։ Նշենք, որ տեղամասերի փակվելուց հետո կսկսվի ձայների հաշվարկը եւ կհրապարակվեն առաջին արդյունքները։ Վերջնական արդյունքների մասին կհայտարարվի արդեն վաղը։ Նոր պառլամենտը կսկսի գործել դեկտեմբերի 17-ին։ Ամսի 19-ին նորընտիր պառլամենտում նաեւ ելույթ կունենա թագուհին։