Սպասվող ցրտերը բխում են մեր շահերից

Սպասվող ցրտերը բխում են մեր շահերից

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրում է․

Ժողովուրդ ջան, առաջիկա 3 օրերին սպասվող ցրտերը բխում են մեր բոլորի շահերից: Ջերմաստիճանի անկումը դանդաղեցնում է վեգետացիան և ծառերի մոտ հյութաշարժության պրոցեսը, որն էլ իր հերթին դանդաղեցնում է պտղատու ծառատեսակների ծաղկումը: Իսկ ինչքան ուշ ծաղկեն պտաղտու ծառերը, այնքան փոքրանում է ցրտահարության ռիսկը: