Լկտիության եւ ցինիզմի case study` Սթիվեն Բլանկից 

Լկտիության եւ ցինիզմի case study` Սթիվեն Բլանկից 

Ամերիկյան արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտից Սթիվեն Բլանկը հրապարակել է մի հոդված, որում ցինիզմն ու ու լկտիությունը հասել են մինչև երկինք (The National Interest-ում): Գլխավոր թեզն այն է, թե Ուկրաինայի պատերազմի լույսի ներքո, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» շտապ պետք է բացվի։ Հավանաբար՝ նա է շտապեցնում ազերիներին, որոնք աննկարագրելի վայրագությունների են դիմում ՀՀ ինքնիշխան տարածքում՝ սպանելով, խոշտանգելով մարդկանց, ստիպելով կենդանի մնացածներին՝ լքել իրենց սահմանամերձ բնակավայրերը:
Նա նաև փորձ է արել Սփյուռքին ներքաշել իր զազրելի մտավարժանքի մեջ. «Եթե Հայաստանն իսկապես Արեւմուտքի բարեկամն է, ինչպես պնդում է նրա մեծ սփյուռքը, ապա պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ եւ անմիջապես թույլ տա միջանցքի բացումը»:

Ակամայից հիշեցի հայտնի արտահայտությունը. պրոլետարիատը ոչինչ չունի կորցնելու, բացի իր ձեռքի շղթաներից:

Հայաստանն անկարող է դիմագրավել այս ամենին: Ընդհանրապես, Հայաստանի, ավելի ստույգ՝ հայ ժողովրդի կորցրածն անհամեմատելի է այսօրվա ունեցածի հետ: Հետևաբար, այլևս կորցնելու բան չկա, կա կորցրածը ետ բերելու տարբերակ: Մնում է, որ իրենց խոսքը, իրենց իսկ ազգային շահերի հիման վրա ասեն Ռուսաստանը և Իրանը: Դիվանագիտությունն այլևս անկարող է:
Եթե Ռուսաստանը և Իրանը ցամաքային չմիջնորդավորված հաղորդակցություն ունենան (Հայաստանն այլևս «պրոլետարիատի» է վերածվել), ապա համաշխարհային մութ ու չար, հարստություն դիզելու ախտանիշով հավերժ վարակված ուժերը կչքվեն վերջնականապես:

Գագիկ Վարդանյան