Դատարանն արգելել է Չինաստանում վաճառել իր արտադրանքը

Դատարանն արգելել է Չինաստանում վաճառել իր արտադրանքը

Չինական դատարանն արգելել է Apple ընկերությանը իր iPhone սմարթֆոնները վաճառել Չինաստանում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Բանն այն է, որ մեկ այլ ընկերություն՝ Qualcomm-ը մեղադրում է Apple-ին պատենտային իրավունքների խախտման մեջ։ Դատարանը որոշումը կայացրել է այս բողոքի հիման վրա, մինչեւ դրա վերջնական լուծումը։ Սա այն դեպքում, երբ Apple-ն իր եկամուտների 20 տոկոսը ստանում է Չինաստանից։