Հ.Թումանյանի հեքիաթները կարող էին մեջը գրել. Քոչարյանի պաշտպան (տեսանյութ)

Հ.Թումանյանի հեքիաթները կարող էին մեջը գրել. Քոչարյանի պաշտպան (տեսանյութ)

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել֊չլինելու հարցի քննարկման այսօր լրագրողների կողմից դատական նիստը բոյկոտելուց հետո ԶԼՄ֊ներկայացուցիչներին դատարանը թույլ տվեց անցնել ապակիներից այն կողմ նիստերի դահլիճ, քանի որ ապակեպատ դահլիճի մյուս կողմում ձայնը լսելի չէր։

Այժմ շարունակվում է խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը. այժմ ելույթ է ունենում պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Նա նշեց, որ մեղադրանքն իրենց հասկանալի չէ. «Ես ասել եմ՝ պարզ չի մեղադրանքը, չենք իմանում ինչից ենք պաշտպանվում։ Երբ գործը թույլ է, սկսում են ոչ հստակ ձեւակերպումներ անել»։

Նա նաեւ նշեց, որ նույն ձեւով կարող են Հովհաննես Թումանյանի պատմվածքներն ու հեքիաթները մեջը գրել։ Մեղադրողներից Գեւորգ Բաղդասարյանը Օրբելյանի վերջին նախադասության վերաբերյալ առարկեց, ինչը  ընդունվեց եւ դատարանը հորդորեց՝ ըստ էության խոսել։