WhatsApp-ի հեղինակը կոչ է արել ջնջել Facebook-յան օգտահաշիվները

WhatsApp-ի հեղինակը կոչ է արել ջնջել  Facebook-յան օգտահաշիվները

WhatsApp մեսենջերի մշակողներից մեկն հանդիսացող Բրայան Էքթոնը ելույթ է ունեցել Computer Science 181 ուսանողական գիտական կոնֆերանսի ժամանակ եւ քննադատել է Facebook-ին, հատկապես թիրախավորելով մարդկանց անձնական տվյալների հանդեպ նրանց վարած քաղաքականությունը։ Նա կոչ է արել բոլորին ջնջել իրենց օգտահաշիվները Facebook-ում։ Էքթոնը ասել է, որ Facebook-ում փող են աշխատում մարդկանց անձնական տվյալները օգտագործելով։ Նա մանրամասնել է, որ օգտատերերը չափազանց շատ բան են թույլ տալիս խոշոր տեխնոլոգիական ընկերություններին, ինչպիսիք են Google-ը, Twitter-ը, Facebook-ը եւ Apple-ը։ Ըստ նրա այդ ամենը սահմանափակում է օգտատերերի՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։