Խուան Գուայդոն ստորագրել է իր առաջին հրամանագիրը

Խուան Գուայդոն ստորագրել է իր առաջին հրամանագիրը

Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ստորագրել է իր առաջին, այսպես ասած, նախագահական հրամանագիրը։ Ինչպես հայտնում է ռուսական «Լենտան», իր առաջին հրամանագրով Գուայդոն արտոնել է ամերիկյան մարդասիրական օգնության մուտքը Վենեսուելայի տարածք։

Ինքնահռչակ նախագահը կարգադրել է զինված ուժերին գործել ըստ իր հրամանի եւ չխոչընդոտել մարդասիրական օգնության մուտքը Վենեսուելա, նաեւ հրահանգել բացել սահմանը եղբայրական Բրազիլիայի հետ եւ շարունակել պահպանել դիվանագիտական հարաբերությունները այն երկրների հետ, որոնց հետ Մադուրոն հարաբերությունների վերանայման հրահանգ էր տվել։