Թուրքիայի նախագահը ծիսական ընթրիք է կազմակերպել. ներկա են եղել նաեւ Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները

Թուրքիայի նախագահը  ծիսական ընթրիք է կազմակերպել. ներկա են եղել նաեւ Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները

Ստամբուլի Թաքսիմի հրապարակում, Ռամադան սրբազան ամսվա մեկնարկի հետ կապված իթֆարի ծիսական ընթրիք է կազմակերպել: Այս մասին հայտնում է պոլսահայ «Ժամանակը»: Ընթրիքին մասնակցել են նաեւ ոչ-իսլամ կրոնական առաջնորդները:

Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանից ընթրիքին մասնակցել է պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանն ընկերակցությամբ` Եղիշե վարդապետ Ուչքունյանի: Ընթրիքի ընթացքում Արամ արք. Աթեշյանը բարեմաղթանքներ է հղել Թուրքիայի Կրոնի հարցերով տեսուչ Ալի Էրբաշին: