Ծով արցունքներ Բուլղարիայում ոստիկանության՝ արցունքաբեր գազ կիրառելուց հետո

Ծով արցունքներ Բուլղարիայում ոստիկանության՝ արցունքաբեր գազ կիրառելուց հետո

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում բողոքի ակցիաները ցրելու ընթացքում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել։ Սակայն, ինչպես նշում է «ՏԱՍՍ»-ը, ոստիկանները այնքան իրարանցման մեջ են եղել, որ գազը կիրառել են ոչ թե ցուցարարներին ցրելու համար, այլ սեփական կոլեգաներին։

Բանն այն է, որ արցունքաբեր գազը կիրառելիս, նրանք հաշվի չեն առել քամու ուղղությունը եւ արդյունքում «ծով արցունքներ» են սկսել հեղել ցուցարարներին ցրող ոստիկանները։ Հասկանալով թե ինչ է տեղի ունեցել, ոստիկանները սկսել են արագորեն լվանալ իրենց աչքերը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։