Ջոն Բոլթոնը կհանդիպի ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Ջոն Բոլթոնը կհանդիպի ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության խորհրդականը թվիթերյան իր էջում անդրադարձել էր վաղը՝ Վաշինգտոնում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը, գրելով, որ անհամբեր սպասում է այդ հանդիպմանը։

Հիշեցնենք նաեւ, որ հայկական մամուլում տարածված լուրերի համաձայն, ԱՄՆ Պետքարտուղար Մայր Պոմպեոն հանդիպում չի ունենա ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։