Ադրբեջանի պաշտպանության նախարարը փակագծեր է բացում

Ադրբեջանի պաշտպանության նախարարը փակագծեր է բացում


«Ոմանք ասում են, թե ի՞նչ գործ ուներ այնտեղ այդ մայորը: (Մայիսի 30-ին սպանված Ագիլ Օմարովը՝ Վ. Ա.) Նա կատարում էր իմ հրամանը, տարածքում մարտական պատրաստությամբ էր զբաղված»- ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ Օմարովը «զոհվել է հայ դիպուկահարի կրակոցից»:

Արցախի Պաշտպանության բանակը հերքել է այդ տեղեկությունը՝ հավաստելով, որ այդ օրը տվյալ ուղղությամբ հայկական կողմից ոչ մի կրակոց չի արձակվել: Ի՞նչ հրամանի մասին է խոսում Ադրբեջանի պաշտպանության նախարարը, մարտական ի՞նչ պատրաստությամբ էր զբաղված մայոր Օմարովը՝ մնում է ենթադրել: Ըստ երեւույթին, պաշտպանության նախարարը հրաման է արձակել շփման գծի տվյալ հատվածում ինչ-որ գործողություններ իրականացնելու մասին, եւ մայոր Օմարովն առաջադրանքը կատարելու ժամանակ աղետի է մատնվել: Ամենդ դեպքում  Հասանովի ասածից հասկացվում է, որ Օմարովի սպանությունը հայկական կողմից դիպուկահար կրակի հետեւանք չէ, այլ՝ ինչ-որ մարտական պատրաստության ընթացքում դժբախտ պատահարի կամ ծառայողական անփութության: