Զինյալները հարձակվել են ոստիկանների վրա, կան զոհեր

Զինյալները հարձակվել են ոստիկանների վրա, կան զոհեր

Հնդկաստանում զինյալները հարձակվել են ոստիկանական՝ պարեկային ծառայություն իրականացնող խմբի վրա Հնդկաստանի Ջամմու եւ Քաշմիր նահանգում։ Զոհվել է հինգ ոստիկան, երեքը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, դեպքը տեղի է ունեցել Անանտնագ շրջանում։ Հարձակման ընթացքում ահաբեկիչները կրակել են ինքնաձիգներից, ոստիկանների վրա նետել նռնակներ։ Հարձակման արդյունքում տուժել է նաեւ ոստիկանության մեկ տեսուչ։ Ոստիկանները գնդակահարել են ահաբեկիչներին մեկին։