Լավ առիթ ա հայտնաբերել կոռումպացված չինովնիկներին և ձերբակալել․ վարչապետ

Լավ առիթ ա հայտնաբերել կոռումպացված չինովնիկներին և ձերբակալել․ վարչապետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր կառավարության նիստում զեկուցեց մի անգամ տարած հետ բերած նախագիծը՝ սահմանին մնացած աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը հանելու վերաբերյալ։ Նախարարն առաջարկեց այդ մեքենաների ներմուծման համար սահմանել մինչև մայիսի մեկը ժամկետ, բայց նաև թույալտրել ներմուծել միայն այն մեքենանաները, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, դրանից հետո գնվածները կարգելվի ներմուծել։

Վարչապետը համաձայնեց այս առաջարկին, բայց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ այստեղ մենք ռիսկ ենք գեներացում՝ այսօր հնարավոր է տարբեր մեթոդներով կեղծել գնման ամսաթիվը, դրա համար առաջարկեց հանել մինչև դեկտեմբերի 31-ը եզրույթը։ Մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հակառակ կարծիքը հայտնեց, որ այս սահմանափակումը հանելու դեպքում մենք կունենանք մեքենաների հավելյալ քանակ, այսինքն՝ ավելի շատ աջ ղեկով մեքենա կներմուծվի Հայաստան, քան այսօր կա գնված մինչև դեկտեմբերի 31-ը։ Իսկ իրենց նպատակը, ըստ Ավինյանի, այդ մեքենաների քանակը սահմանափակելն է։ Այստեղ միջամտեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ առաջարկելով ֆիքսել մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետը՝ նշելով, որ որքան էլ փաստաթղթերի կեղծման ռիսկ կա, այդուհանդերձ, իրենք կհայտարարեն բոլորին, որ ՊԵԿ-ը այս ամիսներին նմանատիպ մեքենաների ներմուծման փաստաթղթերի նկատմամբ իրականացնելու է հետբացթողումային ստուգում, որ ճշտի՝ երբ են ձեռք բերել այդ մեքենաները։

Մհեր Գրիգորյանը նորից շեշտեց՝ ռիսկ են գեներացնում դրանով։ Վարչապետն էլ արձագանքեց․«Դե, ուրեմն, պետք ա առանձնահատուկ հսկողություն իրականացվի, լավ առիթ ա հայտնաբերել կոռումպացված չինովնիկներին և ձերբակալել։ Այսինքն՝ համարենք սա խայծ, թակարդ․․․ Նենց որ, ուշադրություն հարգելի կոռումպացված չինովնիկներ, մինչև մայիսի 1-ը կոչ ենք անում ակտիվ լինել»։ Դահլիճում էլ սկսեցին ծիծաղել վարչապետի այս դառը հումորի վրա։ Ի վերջո, որոշվեց նախագիծն այս տեսքով ուղարկել Ազգային ոժղով՝ քննարկման և հաստատման։