Ուկրաինայի նոր նախագահը ընտրել է իր կուսակցության գաղափարախոսությունը

Ուկրաինայի նոր նախագահը ընտրել է իր կուսակցության գաղափարախոսությունը

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հետեւելու է ազատամտական գաղափարախոսության։ Այս մասին հայտարարել է Զելենսկու խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը «Левый берег»-ի հետ զրույցի ընթացքում։ «Մենք հենց այդտեղից են սկսելու՝ ձեւավորել տնտեսության լիբերալ մոդել, հարաբերությունների լիբերալ մոդել՝ ազգային առանձնահատկությունները հաշվի առած, իհարկե»,- ասել է Ստեֆանչուկը։ Զելենսկու՝ հարկային հարցերով խորհրդական Դանիլ Հետմանցեւն էլ ասել է իր հերթին, որ Զելենսկու կուսակցությունը որդեգրելու է բացարձակ ազատական տնտեսական մոդել, պետության կարգավորիչ նվազագույն դերով։ Նա նաեւ ասել է, որ առաջիկայում քննարկվելու են հարկերի նվազեցման հետ կապված հարցեր։