Միգուցե ամեն ինչ Երեւանում է, մրցույթ էլ չի՞ լինելու․Անի Խաչատրյանը՝ փոխքաղաքապետին (տեսանյութ)

Միգուցե ամեն ինչ Երեւանում է, մրցույթ էլ չի՞ լինելու․Անի Խաչատրյանը՝ փոխքաղաքապետին (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստին  «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն անդրադարձավ «Իմ քայլից» որոշ ավագանու անդամների ֆեյսբուքյան գրառումներին՝ նշելով․ «Օրինակ, Իզաբելլա Աբգարյանը գրում է՝ Երեւան քաղաքը ձեռք կբերի, այսինքն՝ արդեն ունենք որոշում, էլ ինչի՞ համար եք օրակարգային այս հարցը դրել քննարկման,եթե դուք որոշել եք ձեռք բերել․․․»։

Խաչատրյանը դիմելով այսօր նիստ վարող փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ հարցրեց․ «Միգուցե  արդեն ձեռք եք բերել եւ ամեն ինչ Երեւանում է, մրցույթ էլ չի՞ լինելու։ Ես կարող եմ, չէ՞, ենթադրել, երբ ավագանու անդամը հայտարարում է, որ ձեռք կբերվի, կարելի է ենթադրել ձեռք բերված գույքը Երեւանում է»։

Ելույթին ոչ նիստը վարողը, ոչ էլ մյուս ավագանու անդամները չարձագանքեցին։