Անի Սմբատյանը՝ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար

Անի Սմբատյանը՝ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար

ՏՄՊՊՀ-ից Արտակ Շաբոյանի հեռանալուց եւ Գեղամ Գեւորգյանի նշանակումից հետո հանձնաժողովում առաջին փոփոխությունն է տեղի ունեցել․ գյուղնախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանը նշանակվելու է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար՝ փոխարինելով նախկին քարտուղար Գայանե Սահակյանին։

Մեր այս տեղեկությունը Անի Սմբատյանը չհերքեց՝ ասելով, որ այս պահին որևէ նշանակում չկա, լինելու դեպքում  կտեղեկացնի։ Հարցին, թե ստացե՞լ է նման առաջարկ, Անին ասաց՝ այո։

Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարն էր, իսկ վերջին շրջանում՝ փոխնախարարը։ Նա իր հետ ՏՄՊՊՀ է տարել նաեւ օգնականին։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Արտակ Շաբոյանն արդեն աշխատանքային մի շարք առաջարկներ է ստացել՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից։