Ողբերգական վթար Իրանում՝ կա չորս զոհ

Ողբերգական վթար Իրանում՝ կա չորս զոհ

Ծանր ավտովթար է տեղի ունեցել Իրանում, Քերմանշահ նահանգի Նահավենդ շրջանում՝ Թեհրանից դեպի արեւմուտք։ Բախվել են մարդատար եւ բեռնատար մեքենաները։ Վթարի հետեւանքով, ինչպես փոխանցել է Իրանի ԱԻՆ խոսնակ Մուխթաբ Խալիդին, զոհվել է չորս մարդ, վիրավորվել մեկը։ Տուժածը հոսպիտալացվել է։ Պարզվում են վթարի մանրամասները։