Ինչպես է նշելու իշխանությունը հեղափոխության մեկ տարին

Ինչպես է նշելու իշխանությունը հեղափոխության մեկ տարին

Մարտի 31-ին լրանում է մեկ տարին Գյումրուց սկսված «Իմ քայլը» անունը կրող բողոքի քայլերթի, որն ավարտվեց 2018- ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականով և մայիսի 8-ին՝ Նիկոլ Փաշինյանի և հեղափոխականների թիմի իշխանության գալով։

Ինչպե՞ս է պատրաստվում նշել  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեղափոխության 1 տարին, արդյո՞ք ինչ-որ միջոցառումներ նախատեսված են, ի՞նչ եղավ հեղափոխության թանգարանը, որի մասին ժամանակին շատ էր խոսվում և որում պատրաստվում էին հեղափոխության էքսպոնատների թվում դնել նաև Արայիկ Հարությունյանի ցուպը, Նիկոլ Փաշինյանի ուսապարկը։ 

ՔՊ վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որ,ի դեպ, «զանգահարված» տասնյակ ՔՊ-ականներից միակն էր, որ պատասխանեց մեր զանգերին, նշեց, որ նման հարց ո՛չ վարչության նիստերում, ո՛չ շարքերում չի քննարկվում։