«Հրապարակ».Անանյանը ազատվեց վերադասի «աչք ու ականջից» ՊԵԿ-ում

«Հրապարակ».Անանյանը ազատվեց վերադասի «աչք ու ականջից» ՊԵԿ-ում

Երկար փնտրտուքից հետո իշխանությունների ընտրությունը վերջապես կանգնեց 27-ամյա իրավաբան Ռուստամ Բադասյանի վրա։ Արդարադատության նորանշանակ նախարարին, որը մոտ մեկ տարի ՊԵԿ նախագահի տեղակալ էր աշխատում, երեկ Դավիթ Անանյանը հանդիսավոր կերպով հրաժեշտ է տվել։ Միանգամայն հասկանալի է պարոն Անանյանի ուրախությունը՝ աշխատակազմում խոսում էին, որ նա վերադասի «աչքն ու ականջն» է ՊԵԿ-ում։