Մարիա Զախարովան՝ Մնացականյան-Մամեդյարով առաջիկա հանդիպման մասին

Մարիա Զախարովան՝ Մնացականյան-Մամեդյարով առաջիկա հանդիպման մասին

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավանդական բրիֆինգի ժամանակ անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջիկա հնարավոր հանդիպմանը եւ դրանում Մոսկվայի հնարավոր ունենալիք դերակատարությանը։ Ինչպես հայտնում է «Москва – Баку»-ն, Զախարովան մասնավորապես ասել է հետեւյալը․ «Երբ կողմերը դիմում են ռուսական կողմին խնդրանքով, որ անհրաժեշտ է հարթակ տրամադրել կամ միջնորդական առաքելություն իրականացնել, Մոսկվան հարգանքով դիտարկում է այդ խնդրանքները»։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն եւ բանակցեն, եթե նման անհրաժեշտություն լինի։ Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենալու Մոսկվայում՝ ապրիլի 5-ին։ «Եկեք առաջ չընկնենք զարգացումներից, հաշվի առնելով այն նրբազգացությունը եւ սրությունը, որը ունի հարցը»,- հորդորել է Զախարովան։