Նախարարներին գաղտնալսել են Pegasus ծրագրի միջոցով

Նախարարներին գաղտնալսել են Pegasus ծրագրի միջոցով

Ֆրանսիական կառավարության հինգ նախարարների հեռախոսներում տեղադրված է եղել Pegasus լրտեսական ծրագիրը, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Հրապարակումների համաձայն, նախարարների հեռախոսները լսող ծրագրերը բացահայտվել են Ֆրանսիայի անվտանգության ծառայության կողմից 2019 եւ 20 թվականներին։ Ավելի վաղ, հաղորդվել էր նաեւ, որ իսրայելական NSO GROUP ընկերության այդ լրտեսական ծրագիրը շատ տարիներ բազմաթիվ հատուկ ծառայություններ եւ կառավարություններ օգտագործել են անհատ անձնաց սմարթֆոններից տեղեկություններ հավաքելու համար, որոնց շարքում կան քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ։

ՀԳ Հիշեցնենք, որ մենք օրերս գրել էինք, որ ՀՀ իշխանությունը 7 միլիոն դոլարով ձեռք է բերել այդ ծրագիրը` ընդդիմության հեռախոսները գաղտնալսելու համար: Այս ծրագրի յուրահատկությունը նրանում է, որ այն տվյալ հեռախոսի մեջ «նստեցնելուց» հետո, կարող են լսել բոլոր կապի միջոցներով տարվող խոսակցությունները եւ գրագրությունները, այդ թվում` Սիգնալ, Տելեգրամ, Վայբեր, Վոթսապ: Ընդամենը մի սմս-ի միջոցով, որով ուղարկված լինքն օգտատերն անզգուշություն է ունենում բացելու, հեռախոսը դառնում է հասանելի ԱԱԾ-ի համար: