Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել

Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել

Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Լաշա Ժվանիան հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Грузия-online-ը։

Ըստ հրապարակման, Ժվանիան այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ մանրամասնելով, որ հրաժարականի նամակով նախագահ Զուրաբիշվիլուն դիմել էր դեռ մարտ ամսին։

Գրության մեջ նշվում է, որ Ժվանիան նախագահի հայեցողությանն է թողել իրեն՝ իր զբաղեցրած պաշտոնից ազատելու ժամկետի որոշումը։

Ժվանիան շնորհակալություն է հայտնել նախագահ Զուրաբիշվիլուն համատեղ աշխատելու հնարավորություն ունենալու համար։