«Ժողովուրդ». ՀՀ պետական պարտքը դանդաղ տեմպերով, բայց նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ պետական պարտքը դանդաղ տեմպերով, բայց նվազել է

«Ժողովուրդ»  թերթը գրում է. «ՀՀ պետական պարտքը կրկին սկսել է նվազման միտումներ ցուցաբերել, բայց` դանդաղ տեմպերով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 934.2 մլն դոլար, մինչդեռ փետրվարի վերջին այն հասել էր 6 մլրդ 943.6 մլն դոլարի, իսկ հունվարի վերջին՝ 6 մլրդ 951 մլն դոլարի: Այլ կերպ ասած` մեկ ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքը նվազել է 9.4 մլն դոլարով:

Բնականաբար, պետական պարտքի առյուծի բաժինը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 389.5 մլն դոլար, որից 4 մլրդ 943.6 մլն դոլարը արտաքին պարտքն է: ՀՀ պետական պարտքի նվազումը պատահական չէ. Նիկոլ Փաշինյանի կառավարությունն աշխատում է զերծ մնալ նոր վարկեր վերցնելու, ըստ այդմ՝ պետական պարտք կուտակելու քաղաքականությունից:


Բայց, մյուս կողմից, նկատենք, որ վերցված պարտքը ծառայում է իր նպատակներին, այլ ոչ թե գրպանվում, ինչպես նախորդ իշխանությունների օրոք էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում