Ավիավթար Ղազախստանում, կործանվել է թեթեւ շարժիչավոր ինքնաթիռ

Ավիավթար Ղազախստանում, կործանվել է թեթեւ շարժիչավոր ինքնաթիռ

Թեթեւ շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել Ղազախստանում։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը վկայակոչելով Ղազախստանի Քաղավիացիայի կոմիտեի տարածած հայտարարությունը։ Կործանված ինքնաթիռը եղել է FK14 Полярис տեսակի, օդ է բարձրացել Կարագանդայի Բալապան օդանավակայանից։ Օդաչուն եւ ինստրուկտորը զոհվել են։ Քաղավիացիայի կոմիտեն սկսել է հետաքննություն դեպքի առնչությամբ։ Պարզվում են ավիավթարի մանրամասները եւ պատճառները։