Էդիտա Պյեխան թոռան՝ Ստաս Պյեխայի՝ թմրանյութերից ունեցած կախվածության մասին

Էդիտա Պյեխան թոռան՝ Ստաս Պյեխայի՝ թմրանյութերից ունեցած կախվածության մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Էդիտա Պյեխան հայտարարել է, որ իր թոռը՝ երգիչ Ստաս Պյեխան, ժամանակին շատ լուրջ կախվածություն է ունեցել թմրանյութերից եւ պայքարել է դրա դեմ։ Այս մասին հայտնում է «Звезда» հեռուստաընկերությունը։

Երգչուհին ասել է, որ երբ այդ խնդրի մասին իմացել են հարազատները, միավորվել են հանուն մեկ նպատակի՝ օգնել Ստասին եւ փրկել նրան, հատկապես, որ ինչ որ փուլում սկսել էր նկատվել, որ Ստասի առողջական վիճակը նկատելիորեն վատացել էր։ Արտիստուհին մանրամասնել է, որ ամեն ինչի պատճառը ոչ պատշաճ ընկերական շրջապատն է եղել, քանի որ Ստասը կապվել էր մարդկանց հետ, որոնք իրեն ներքաշել էին դրա մեջ։

Ստասը բուժման կուրս է անցել մոսկովյան մասնավոր կլինիկաներից մեկում, որտեղ օրական բուժման համար վճարում են 300 դոլար։ Երգչուհին անկեղծացել է, որ բուժումը եղել է բավական ծանր եւ իրենց շատ խիստ կեցվածք են որդեգրել Ստասի հանդեպ այդ ընթացքում՝ մշտապես հիշեցնելով, որ կա՛մ բուժվելու է, կա՛մ՝ մահանալու։