Ադրբեջանը կավելացնի իր ռազմական ծախսերը 

Ադրբեջանը կավելացնի իր ռազմական ծախսերը 

Ադրբեջանի հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսվում է ռազմական ծախսերը ավելացնել 4,9 տոկոսով կամ 150 միլիոն մանաթով, հասցնելով մոտ 3,4 միլիարդ մանաթի։ Այս մասին օրինագիծն արդեն հաստատվել է ադրբեջանական խորհրդարանի կողմից եւ ուղարկվել Իլհամ Ալիեւին՝ ստորագրելու համար։