Չգրանցված թեկնածուները խոստացել են դատի տալ հոգաբարձուների խորհրդին

Չգրանցված թեկնածուները խոստացել են դատի տալ հոգաբարձուների խորհրդին

Երեկ շուրջ 9 ժամ տևեց Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարաված մրցույթը: Այս անգամ էլ,ինչպես նախորդ՝ մարտի 2-ի հայտարարված մրցույթին, հոգաբարձուների խորհուրդը ռեկտոր չընտրեց:Առաջադրված 4թեկնածուներից 2-ը՝Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանն ու ՇՊՀ ֆիզիկայի ամբիոնի դասախոս Անդրանիկ Սարգսյանը հավասար միավորներ հավաքելով՝ անցան մրցույթի երկրորդ փուլ: Սակայն հոգաբարձուների խորհուրդը այս անգամ էլ ռեկտորի պաշտոնը չվստահեց նրանցից ոչ մեկին:Նկատենք, որ նախորդ մրցույթին առաջադրվել էին միայն այս երկու թեկնածուները: Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ սա աննախադեպ է, երկու անգամ է անցկացվում է բաց,թափանցիկ ընտրություն,սակայն երկու դեպքում էլ առաջնորդվելով կանոնակարգով ռեկտոր չեն ընտրում:

Հիշեցնենք,որ մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 6 մասնակից, մասնակցության իրավունք ստացել 4-ը՝ Սամվել Ալեքսանյանը, Լուսինե Ֆլջյանը, Արամ Կարապետյանը, Անդրանիկ Սարգսյանը: Հայտերը բացելուց եւ ուսումնասիրելուց հետո ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը որոշել էր 3 հավակնորդի գրանցել որպես թեկնածու, երկուսին՝ չգրանցել, իսկ թեկնածուներից մեկի հարցով՝ դիմել ՀՀ ԿԳՆ՝ հավակնորդի հայտունակության մասին իրավական գնահատական ստանալու խնդրանքով: Մայիսի 3-ին ԿԳՆ-ից ստացվել է եզրակացություն, որի հիման վրա հոգաբարձուների խորհուրդը՝ անցկացված էլեկտրոնային քվեարկության միջոցով, ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշեց գրանցել 4-րդ թեկնածուին նույնպես:Իսկ ահա մյուս երկուսի համար հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, առանց անուններ հրապարակելու,նշեց, որ չգրանցված թեկնածուները խոստացել են դատի տալ հոգաբարձուների խորհրդին: