Զարթոնքցիները ունեն գյուղապետի թեկնածու

Զարթոնքցիները ունեն գյուղապետի թեկնածու

Զարթոնքի երկարամյա գյուղապետի հրաժարականից հետո գյուղացիներն ունեն գուղապետի մեկ թեկնածու, եւ այդ թեկնածուն ցուցարարներից Սուրեն Պողոսյանն է: 

 Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց. «Մենք իրեն չենք տեսել, հիմա գյուղից դուրս է գնացել, մենք գյուղապետարանի հայաթում էինք: Ժողովուրդն իր թեկնածուն ունի, ինձ են ներկայացրել, սկզբում ես չէի ցանկանում, բայց ինձ ասել են, որ դու պետք է լինես, ես էլ այդ բարդ գործը վերցնելու համար տվել եմ իմ համաձայնությունը: Ժողովրդի կողմից միայն մեկ թեկնածու կա, մյուս կողմից՝ չգիտենք կա՞ թեկնածու թե՞ չէ: Մինչեւ ընտրությունները պետք է ժամանակավոր պաշտոնակատարի հարցը լուծվի, ժողովրդի կողմից պիտի ներկայացվի ԺՊ-ն: Գյուղում, որ ասեմ շատ բարձր տրամադրություն է, սուտ կլինի»:

Հիշեցնենք, որ Զարթոնքի երկարամյա գյուղապետ Պարույր Սարգսանը օրերս հրաժարականի դիմում ներկայացրեց՝ գյուղացիների մեծ մասի պահանջով: Դրանից առաջ տեղի ունեցող ցույցերի ֆոնին կրակոցներ էին հնչել, Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, կրակ էր բացել գյուղացիների ուղղությամբ: