Կառավարության մոտ սպոնտան հավաք է

Կառավարության մոտ սպոնտան հավաք է

Այս պահին կառավարության դիմաց մի շարք քաղաքական ուժեր շտապ հավաք են կազմակերպել, գրել էինք, որ կառավարության մոտ են գնում արցախցի ուսանողները, «Բաբոն տեր ա» նախաձեռնությունը, նաև «Տնից հեռու խոխեք» նախաձեռնությունը։ Նրանց քիչ հետո կմիանա նաև «Արցախ» միությունը։

Հիշեցնենք` առավոտյան 1-ից ադրբեջանական կողմը սկսել է բոլոր կողմերից ռմբակոծել Արցախը։ 
Կառավարության դիմաց հավաքված արցախցիները  չեն կարողանում կապ հաստատել Արցախում ապրող իրենց բարեկամների, ծնողների հետ։