Դբա լավը կամ՝ հորդոր հայրենակիցներիս

Դբա լավը կամ՝ հորդոր հայրենակիցներիս

Է՛, ի՞նչ ասեմ: Իմ հարազատ լոռեցիք դժար վիճակի մեջ են: էնքան դժար, որ փագել են «նոր» Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող միակ պոյեզի գիծը: Բա ի՞նչ կանեն: Մի հացի փող էին ըշխատըմ, էն էլ ըհը, գլխներից կտրեցին: Էնա թամուզ սոված կտորվիլ տեն:
Համա էդ պոյեզի գիծը փագելը վատ միտք ա: Ինձ որ լսեք` շաշ բանն անիլ չեք: Ամառ ա, հայ ազգը, էրեխա, կնիկ թոփ արած գնըմ ա Վրաստան, որ Նիկոլից մխելա դինջանա: Դուք բռնել` ճամփեն փագել եք: Լավ չի: Տուրիստները կջգրվեն, ուշունց կտան... Լոռեցու պատիվը դա չի: Լոռեցին հայտնի ա իր հյուրասիրությամբ, բարի սրտով: Լոռեցու դուռը միշտ բաց ա, նրա դռան բլանիքը կամ դռան ծակըմն ա, կամ դռան շորի տակ: Էդ ճամփեն բաց արեք, ամոթ ա, մի լիս կբացվի հլբաթ:

Հմի կասեք` ձենդ Րևանա` տաք տեղիցն ա գալի: Չէ, ձեր ցավը տանեմ, ես էլ ձեզ նման շան օրի եմ էս կառավարության ձեռիցը: Էս սարսաղները մեզ կերան, վեր դրեցին: Րևան էլ ապրուստ չկա հմի, ժղովուրդն ուզըմ ա հլե ըստի պոյեզի գիծը փագի, համա խնդրըմ, ղանչանք ենք անըմ, որ Արմավիրի, Շիրակի, և Լոռու ժողովրդի հացը կտրեն ոչ, որ նրանք էլ փագելու բան ունենան:

Տեհաք, չէ՞, թե Նիկոլը մեզ ուր հասցրեց: Ինքը սամալյոտով ա տեղ-մեղ գնըմ, մենք` իրար առաջ ճամփա ենք փագըմ, իրար վատություն անըմ, իրար աչքից ընգնըմ:
Է՛ երբ եմ ձեզ ասել` շաշ բանն անիլ չեն: Նիկոլից առաջ ընգած` հեղափոխություն էիք անըմ: Մինըդ էն մենձ-մենձ խոսողներին չասիք` տո զխկում քեզ, դու ո՞վ ես, ո՞րդիան էկար, էս ո՞ւր ես ուզըմ տանես էս ժղովրդին: Եդն էլ վեր կալաք ու մարզըմ ինչքան դեբիլ կար` ղարգեցիք պառլամենտ` մթամ ձեր մատից փուշ հանելու: Հըմի տենըմ ե՞ք, թե էն, շատ ներողություն, էշին բան անող մարզպետը ոնց ա մատ թափ տալի ձեզ վրա: Բայց հեչ մտածեք ոչ, մի լիս կբացվի: Մեզ վրա էլ էնա Րևանի էշին բան անող քաղաքապետն ու իրա խոսնակն են մատ թափ տալի: Էնքան տեն անիլ, որ մի օր աղբի հետ իրանց էլ ղարգենք Սովետաշեն, պրծնենք:

Ասելս էն ա, որ պոյեզի գիծը շուտ բաց անեք: Ձեր կռիվը հայրենի կառավարության հետ ա, ոչ թե էդ գծով գնացող-եկող քյասիբների: Էդ հարցը համ էլ միջազգային ա, Հայաստանի վարկին ա հարվածում: Թուրքերն ուզըմ են, որ էդ գիծն էլ փագվի, որ մնանք թամուզ շրջափակված: Թուրքի ուզած շաշ բանն անիլ մեք: Գնացեք, Ալավերդի ինչքան սարսաղ պաշտոնյա կա, որ ձեր ասածը լսըմ չի, հվաքեք, լցրեք Դեբետը: Վախեք ոչ, դրա հմար ձեզ մինն էլ ա կարալ չի ասի` աչքներիդ վիրևը ունք կա: Էս երկրի տերը ժղովուրդն ա, ու հնենց էլ չի, որ լոռեցիք ժղովուրդ չեն:
Տղեք ջան, մին էլ վերջին ղանչանքս էն ա, որ տեղական թափոնին դաս տալու վախտ մտահան չանեք, որ Հայաստանի մարզերից մենակ Լոռու մարզի մուտքին ա գրած էն կախարդական խոսքը` «Դբա լավը»...