Ինչո՞ւ են  «դեղին ձնծաղիկն» ու զատիկ միջատը համարվում Սուրբ Հարության խորհրդանիշը

Ինչո՞ւ են  «դեղին ձնծաղիկն»  ու զատիկ միջատը համարվում Սուրբ Հարության խորհրդանիշը

Ավանդույթը պատմում է, որ ժողովրդին հայտնի դեղին ձնծաղիկը Մարիամ Աստվածածնի ձեռքերից է կաթել: Սուրբ Աստվածածինը, երբ լսում է որդու խաչելության լուրը,ձեռքերն առանց սրբելու շտապում է որդուն հասնելու:Ասում են՝Մարիամն այդ պահին բլիթներ էր թխելիս եղել, ձվի դեղնուցով է երեսապատել, եւ ճանապարհին նրա մատներից ծորել է դեղնուցը,որից հետո  ծաղիկներ են աճել:Այդ ծաղիկը մեր ժողովրդի մեջ հայտնի է նաև Չիտեմ անվամբ,որը շատ  բարբառներում նշանակում է չգիտեմ:Մարիամը որդու տեղը  չգիտեր,նա ճանապարհին հարցուփորձ է արել,գտել Հիսուսին խաչելու վայրը:


Իսկ ահա զատիկ միջատը առասպելական ճանճիկ դևն է, որը Հիսուսից վրեժ է լուծում,նստում է Քրիստոսի վերքերի վրա եւ ծծում է արյունը:Սակայն ի զարմանս բոլորի,տգեղ արարածը  վերածվում է գեղեցիկ կարմիր միջատի: