Չեմ հասկանում չարության իմաստը.Լեւոն Քոչարյանին դատարանի որոշումը բավարարել է (տեսանյութ)

Չեմ հասկանում չարության իմաստը.Լեւոն Քոչարյանին դատարանի որոշումը բավարարել է (տեսանյութ)

Արցախի նախկին եւ ներկայիս նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, դատարանի որոշումը բավարարել է այնքանով, որ հայրը ազատ է արձակվելու։ Այս մասին նա լրագրողներին ասաց որոշումը հրապարակվելուց հետո։

Հարցին՝ մինչ այս պաշտպանները պնդում էին, որ ճնշում է գործադրվում դատարանների վրա, այդ պարագայում այս վճիռն ինչի մասին է խոսում, Ռոբերտ Քոչարյանի որդին պատասխանեց.

Լեւոն Քոչարյանի համար անհասկանալի է նաեւ Քոչարյանի ընդդիմախոսների վարքագիծը. «Չեմ հասկանում չարության իմաստը, մի բան է՝ երբ գալիս ես մի մարդու պաշտպանելու, որ դուրս գա, ազատության մեջ լինի, այլ բան է գալ, այդ պաստառները պահել, ուղղակի չեմ հասկանում իմաստը, բայց հասկանալով որտեղից է ուղղորդվում, հասկանում ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։