Նիկոլ Փաշինյանի աներձագը մանդատ չի ստանա՞

Նիկոլ Փաշինյանի աներձագը մանդատ չի ստանա՞

Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայնը հավաքել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ 25550, «Իմ Քայլը» դաշինքի հաջորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն է՝ 13810, Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը, ստացել է 8920 ձայն։

Այսինքն, եթե երկու թեկնածուները գործուղվեն խորհրդարան եւ ոչ թե կառավարություն, ապա Փաշինյանի աներձագը առանց մանդատ կմնա։ Խորհրդարանի անցողիկ շեմը չհաղթահարած «Հանրապետական» կուսակցությունում առաջատար եռյակը այս տեսքն ունի՝ Արայիկ Հովհաննիսյան՝ 1270 ձայն, Վահան Բաբայան՝ 948 Արման Հարությունյան՝ 685, խորհրդարան անցած երրորդ ուժի «Լուսավոր Հայաստանի» ռեյտինգայինում պատկերն այսպիսին է՝ Էդմոն Մարուքյան – 4450, Տիգրան Ալեքսանյան – 509, Արայիկ Հարությունյան – 382 , երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ամենաշատ ձայն ստացած թեկնածուն ԱԺ պատգամավոր Հակոբ Նազարյանն է՝ 818 ձայնով, հաջորդը՝ Արթուր Աբգարյան ՝ 504, երրորդը Վահե Էնֆիաջյանի օգնական Նոնա Օթարյանը՝ 378։