Նոտր Դամի վերականգնման համար եւս 200 միլիոն եվրո է նվիրատվություն արվել

Նոտր Դամի վերականգնման համար եւս 200 միլիոն եվրո է նվիրատվություն արվել

Ֆրանսիական Առնոների ընտանիքը որին պատկանում է Louis Vuitton Moet Hennessy (LVMH) ընկերությունների խումբը, հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար նվիրաբերել է 200 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Le Figaro պարբերականը։

Նշենք, որ Առնոներից առաջ Պինոները նվիրաբերել էին հարյուր միլիոն եվրո։ Պարբերականը նշում է, որ Առնոները եւ LVMH խումբը ցանկանում են այդպիսով իրենց կարեկցությունը հայտնել համազգային ողբերգությանը եւ հայտարարում են, որ միանում են վերականգնման հանգանակությանը։