Կոտրել է ուրիշի տան փականը, պառկել, քնել

Կոտրել է ուրիշի տան փականը, պառկել, քնել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է անմեղսունակ ճանաչված Հովհաննես Արտուշի Հաջաթյանի գործը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանցանքը կատարել է անմեղսունակության վիճակում։ 

2018թ սեպտեմբերի 13-ին ժամը 18:30-ի սահմաններում գնացել է Ռազմիկ Չոփիկյանի Արթիկ քաղաքի Թումանյան փողոցի 44 հասցեում գտնվող բնակարան, սակայն տեսնելով, որ բնակարանի դուռը կողպված է, կոտրել է փականը ու նրա կամքին հակառակ մուտք է գործել բնակարան, որից հետո պառկել ու քնել է։ Երբ արթնացել է, տեսել է, որ տանը ոտիկանության աշխատակիցներ են գտնվում: