Իսպանիայում շոգից երկրորդ մարդն է մահացել

Իսպանիայում շոգից երկրորդ մարդն է մահացել

Իսպանիայում, վերջին օրերին հաստատված սաստիկ շոգի հետեւանքով մահացել է երկրորդ մարդը։ Նա եղել է 93-ամյա տղամարդ։ Ըստ ՏԱՍՍ-ի փոխանցման սնդիկի սյունը որոշ շրջաններում հատել է +40 աստիճանի սահմանը։ Ըստ հրապարակման, հինգշաբթի օրը տղամարդը կորցրել է գիտակցությունը եւ ուշագնաց եղել Վալյադոլիդ քաղաքում՝ Կաստիլիա եւ Լեոնե մարզում։

Բժիշկները նախապես ախտորոշել են ջերմային հարված։ Օրեր առաջ էլ Կորդովա քաղաքում մահացել էր տասնյոթամյա երիտասարդ՝ կրկին ջերմային հարվածի հետեւանքով։