Որն է Ուկրաինայի բրենդը՝ ըստ Վլադիմիր Զելենսկու

Որն է Ուկրաինայի բրենդը՝ ըստ Վլադիմիր Զելենսկու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի համար բրենդ կարող են համարվել գյուղատնտեսությունը, հանքերը մետաղաձուլությունը եւ իհարկե՝ շատ գեղեցիկ մարդիկ, որոնք ապրում են Ուկրաինայում, ու հատկապես՝ կանայք։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ «Ես ուզում եմ ասել, որ աշխարհում միշտ այն տպավորությունն է ձեւավորվել, որ Ուկրաինան նախ եւ առաջ գյուղատնտեսությունն է, հանքերը, մետաղաձուլությունը։ Իսկ ահա տուրիստներն էլ ասում են, որ Ուկրաինայում ամեն բան շատ գեղեցիկ է ու համեղ, իսկ մարդիկ, հատկապես կանայք՝ շատ գեղեցիկ են։ Իհարկե այս ամբողջը ճշմարտություն է եւ մնում է մեր բրենդը»,- ասել է նախագահ Զելենսկին, Փարիզում այցելելով ամենամեծ ստարտափ-կամպուսը։ Նա հավելել է, որ իր երկրում շատ արագ են զարգանում բարձր տեխնոլոգիաներն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։ Ուկրաինայում կա 150 հազար բարձր տեխնոլոգիական ստարտափերներ, ասել է Ուկրաինայի նախագահը։