Ինչի մեջ մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, կատարյալ աբսուրդ է. Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Ինչի մեջ մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, կատարյալ աբսուրդ է. Մենուա Հարությունյան  (տեսանյութ)

«Նրանք, ովքեր այստեղ չեն, ապագայում կգան այստեղ, որովհետեւ նույնիսկ նրանք, ովքեր աջակցել են Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը, չեն արել նրա համար, որ ձեւավորվի մի իշխանություն, որը ցանկանում է իշխանությունը օգտագործել անձնական վրեժխնդրության համար»։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարան չանցած ՀՀԿ-ի պատգամավորի թեկնածու Մենու Հարությունյանը։ Նա մասնակցում էր երկրորդ նախագահ Քոչարյանի պաշտպանության բողոքի ակցիային։ Նա իր խոսքում նշեց․

«Այն, ինչի մեջ մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին, կատարյալ աբսուրդ է։ Ի՞նչ են ասում նախագահին, ասում են, որ դու որպես գործող նախագահ պետք է չպահեիր երկրի սահմանադրական կարգը, բայց իրականում սահմանադրական կարգն է պահել։ Չի կարելի Արցախի հերոսի նկատմամբ անձնական վրեժխնդրություն իրականանցնել»։