Ռուսաստանը դադարեցրել է Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների լիկվիդացիայի համաձայնագիրը

Ռուսաստանը դադարեցրել է Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների լիկվիդացիայի համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որով դադարեցվում է Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների լիկվիդացիոն համաձայնագիրը, որը կնքվել էր Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ դեռեւս ԽՍՀՄ գոյության տարիներին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ինֆորմացիայի ցանցային ռեսուրսում։ Հիշեցնենք, որ համաձայնագրից դուրս գալու մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ անցյալ տարվա հոկտեմբերին, որից հետո Մոսկվան հանդես էր եկել հակաքայլերով։