15-ամյա աղջկա են բռնաբարել

15-ամյա աղջկա են բռնաբարել

Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքում աֆղանստանցի միգրանտները բռնաբարել են 15-ամյա աղջկա։ Այս մասին հայտնում է Passauer Neue Presse-ը, հավելելով, որ ավարտված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները ապացուցել են, որ կատարվածը սեքսուալ բնույթի հանցագործություն է, որի մեջ մեղադրվում են արդեն նշված միգրանտները։ Կասկածյալներից երկուսը ձերբակալված են, մյուսների հանդեպ հայտարարվել է հետախուզում։ Հայտնի է, որ կասկածյալները 18-20 տարեկան են։ Կասկածյալներից երկուսն արդեն իսկ սեքսուալ անձեռնմխելիության դեմ ոտնձգություն կատարելու հանցակազմով այլ գործերում ներգրավված են եղել։ Նշենք, որ վերջին շրջանում Գերմանիայում, կապված միգրացիոն չափազանց մեծ հոսքի հետ, նաեւ հաճախակիացել են սեքսուալ եւ այլ բնույթի հանցագործությունները, որոնցում ներգրավված են նաեւ միգրանտները։ Այս ամենով պայմանավորված միգրացիոն քաղաքականության հետ կապված հարցերը նաեւ գերմանական քաղաքական օրակարգում են։ Այսպես, միգրացիոն քաղաքականությունը խստացնելու կոչով հանդես է գալիս «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։