Թաթան համազգային է, ոչ միայն մերն է

Թաթան համազգային է, ոչ միայն մերն է

Հայրենասիրությունը, արժեքային համակարգը եւ ադեկվատ վարձատրությունը կաշառակերության դեմ պայքարի անկյունաքարն են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով աղմուկ հանած տարեվերջյան պարգեւատրումներին։

Նա նաեւ հիշեցրեց հայտնի հումորը՝ մեջբերելով այդ խոսքերը․ «Շատ հայրենասերը վերջերս պարզվեց, որ այլեւս չի ձգում»: ՊԵԿ նախագահը, խոսելով այն լուրերի մասին, թե հարկային տեսուչները շրջում են ռեստորաններով, ուսումնասիրում, թե ինչքան եկամուտ են ստանում շոու-բիզնեսի ներկայացուցիչները, բայց ասում են՝ Թաթային ձեռք չտաք, Թաթան մերն է, արձագանքեց․ «Թաթան համազգային է, ոչ միայն մերն է, այլ բոլորինn է, բայց եթե կարծում եք, որ ինքն արտոնյալ է հարկեր վճարել կամ չվճարելու համար, ապա նման հայտարարություն չի եղել, ոչ ոք արտոնյալ չէ։ Ընթացիկ հսկողական գործառույթներ իրականացնում են մեր աշխատակիցները։ Մենք ուզում ենք, որ շոու-բիզնեսը հարկվի»։