Գողացել են ֆուտբոլիսի 200 հազար եվրոյանոց մեքենան

Գողացել են ֆուտբոլիսի 200 հազար եվրոյանոց մեքենան

Գողացել են «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային թիմի խաղացող, հարձակվող Էդիսոն Կավանիի մեքենան, որն արժի երկու հարյուր հազար եվրո: Այս մասին հայտնում է L'Equipe-ն: Մեքենան գողացել են Նեյի-սյուր-Սեն շրջանում: Իրավապահներին հաջողվել է արագ կերպով հայտնաբերել մեքենան ու վերադարձնել տիրոջը: Մեքենան հայտնաբերվել է Սեն Դենի դեպարտամենտում: Իրավապահները կարծում են, որ գողը ցանկացել է մեքենան տանել արտասահման: Գողն արդեն ձերբակալված է: