Սերժ Սարգսյանից այդքան հեշտ չէ որևէ բան իմանալ

 Սերժ Սարգսյանից այդքան հեշտ չէ որևէ բան իմանալ

Սերժ Սարգսյանից այդքան հեշտ չէ որևէ բան իմանալ։  

«Լուրեր»-ի թղթակիցը ամեն գնով փորձեց ինչ որ բան իմանալ ՀՀ երրորդ  նախագահ Սերժ Սարգսյանից։ Հանրության համար մինչև հիմա էլ պարզ չէ, թե Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպման ժամանակ ինչու՞ Սերժ Սարգսյանն ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ։ Հենց այդ հարցն էր ուզում բարձրաձայնել լրագրողը։ Չնայած խոչընդոտներին, Սերժ Սարգսյանը լսեց նրան․

-Շնորհակալություն,  պարոն նախագահ,- ասաց լրագրողը․

-Ինչու՞ հանրային ելույթ երբևէ  չեք ունեցել։

- Երբ որ ժամանակը գա, ունենալու եմ։

-Դուք վերջին անգամ, որ ելույթ ունեցաք ասացիք՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ես սխալ, դեռ այդպե՞ս եք կարծում։

-Ես ձեզ ասացի, որ երբ անհրաժեշտ գտնեմ, էն ժամանակ ես հանրային ելույթ կունենամ, հիմա ինչու՞ եք գալիս  ինչ որ բան պարտադրում։ Շնորհակալ եմ։

- Ձեզ եմ շնորհակալ։