Մոսկվային եւ Կիեւին հաշտեցնելու համար պատրաստ է մեկնել Ռուսաստան

Մոսկվային եւ Կիեւին հաշտեցնելու համար պատրաստ է մեկնել Ռուսաստան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ցանկացած պատերազմ կամ օկուպացիա լուրջ հարված կլինի ռեգիոնի համար։ Էրդողանը նորից հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ հանդիսանալ՝ Մոսկվային եւ Կիեւին հաշտեցնելու հարցում։ Նա ասել է, որ առաջիկայում մեկնելու է Կիեւ եւ ներկայացնելու է իր առաջարկը, ապա հեռախոսով կխոսի Վլադիմիր Պուտինի հետ ամենայն հավանականությամբ, կամ եթե հարկ լինի, նաեւ կգնա Ռուսաստան, որպեսզի ներկայացնի իր միջնորդական առաջարկները։ Էրդողանը նաեւ ասել է, որ իրենք լավ հարաբերություններ ունեն, թե Կիեւի, եւ թե Մոսկվայի հետ։