Դատական համակարգ ունենալու համար պետք է ազատվել չագուչով ու պատմուճանով անձանցից

Դատական համակարգ ունենալու համար պետք է ազատվել չագուչով ու պատմուճանով անձանցից

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու գործով «արդարադատություն» իրականացնելիս թույլ տրված քրեադատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ հիմքով այսօր Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին եմ ներկայացրել կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ  բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին հաղորդում։

Հ.Գ. Դատական համակարգ ունենալու համար առաջին հերթին պետք է ազատվել նման տիպի չագուչով ու պատմուճանով անձանցից, ովքեր կարող են 26.12.2018թ-ին նույն գործով նույն անձի վերաբերյալ պաշտպանի կողմից ներկայացված բողոքը քննել պաշտպանի մասնակցությամբ, իսկ 30.12.2018 «հանկարծակի» մոռանալ պաշտպանի գոյության մասին և խափանման միջոցի մասին միջնորդությունը քննել նույն պաշտպանի բացակայությամբ...»։