ԵՄ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումն ԻԻՀ հյուպատոսության վրա
Եվրամիությունը դատապարտում է ապրիլի 1-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ավիահարվածը, որի հետևանքով զոհվեցին հինգ սպա և երկու գեներալ։
Այս մասին ասված է Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։
«ԵՄ-ն կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու համար։ Տարածաշրջանում հետագա էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից»,- ասված է հայտարարության մեջ։
Բացի այդ, ընդգծում է դիվանագիտական և հյուպատոսական շենքերի և անձնակազմի անձեռնմխելիության սկզբունքի հարգումը բոլոր հանգամանքներում՝ միջազգային իրավունքին համապատասխան։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն հրավիրած արտակարգ նիստում ևս դատապարտել է Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսական բաժանմունքի վրա հարձակումը։
Կարծիքներ