Ի՞նչ է ակնարկում Մամեդյարովը

Ի՞նչ է ակնարկում Մամեդյարովը

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը ռուսաստանցի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

Նա ասել է, որ վաղը Բրատիսլավայում Հայաստանի արտգործնախարարը կառաջադրի անվտանգության խնդիրը: «Ո՞րն է անվտանգության՝ Հայաստանի եւ մեր պատկերացումը: Կա ընկալում, որ զորքերը պետք է վերադառնան զորանոցներ: Այո, անկասկած կարեւոր է: Բայց նաեւ՝ Ադրբեջանի, Ղարաբաղում նրա բնակչության համար: Մենք դիմել ենք համանախագահներին՝ իրավիճակի գնահատման եւ անվտանգության հարցի լուծման մասին զեկույց պատրաստելու: Դրա համար պետք են առարկայական բանակցություններ: Կարծում եմ, մենք վաղը կբացենք այդ բանակցությունները»,- ասել է Մամեդյարովը